Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրը գալու է, բոլորիդ ծռելու ենք». Բողոքի ցույց ի պաշտպանություն «Սասնա ծռերի»

Սեպտեմբեր 22,2016 14:03

Այս պահին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի եւ Արամ Հակոբյանի՝ կալանքը երկարացնելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունն է քննարկվում:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, նաեւ Արայիկ Խանդոյանն է մասնակցելու միջնորդության քննությանը:

Քիչ առաջ նրան դատարան բերեցին.  հավաքված քաղաքացիները Արայիկ Խանդոյանին դիմավորեցին բացականչություններով եւ «Սասնա ծռեր» վանկարկումներով:

Մինչ դատարանի շենքում կալանքի վերաբերյալ միջնորդությունն է քննվում, դատարանի շենքի դիմաց «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ համակիրներ ու «Սասնա ծռերի» հարազատներ պահանջում են դատարանից արդար որոշում ընդունել, ամոթանք են տալիս, ասում, որ հայրենասեր տղաներին դատելու փոխարեն դատեն բաշիբոզուկներին:

«Մենք Սասնա ծուռ ենք»,- վանկարկում են հավաքվածները: Հետո կրկնում, որ իրենք հաղթելու են.«Օրը գալու է, բոլորիդ ծռելու ենք»:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930