Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամատակարարները  8 ամիս աշխատավարձ չեն ստացել

Սեպտեմբեր 28,2016 14:42

Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ)աշխատակիցները Aravot.am-ին բողոքեցին, որ  8 ամիս  աշխատավարձ չեն ստացել: Նրանք  պատմեցին, որ իրենց պարտականությունները բարեխիղճ ձեւով  կատարել են, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին  ոռոգման ջուր են մատակարարել, սակայն մնացել են առանց  ռոճիկի:

Ջրօգտագործողների ընկերության աշխատակիցների աշխատավարձերի գումարները  գոյանում են 2 աղբյուրից՝ պետական բյուջեից հատկացումներից  եւ մատակարարված ոռոգման ջրի դիմաց  գյուղացիների մուծած  վարձավճարներից: Ընկերության աշխատողները ոռոգման ջրի վարձերը հավաքագրում են: Աշխատողների  վկայությամբ՝ ոռոգման վարձերի գումարների ամենամեծ հավաքագրումը լինում է  տարեվերջին, երբ գյուղացիները իրենց աճեցրած բերքի իրացումն ավարտած  են լինում:

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930