ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես ունիվերսալ Բանկ, ակտիվորեն շարունակում է զարգանալ և ամրապնդում է իր դիրքերը հիմնական ցուցանիշներում:
Բանկի մանրածախ բիզնեսն ուղղված է ինչպես ավանդային և վարկային պորտֆելների աճին, մանրածախ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մանրածախ պրոդուկտային շարքի բարելավմանը, մասնավորապես՝ այն ուղղված է վաճառքի այլընտրանքային ուղիների զարգացմանը, որոնք թույլ են տալիս պարզեցնել ձևակերպման գործընթացը և կրճատել հաճախորդների սպասարկման համար հատկացվող ժամանակը, դրա որակի բարձրացմանը, մասնաճյուղերի ստանդարտացման վերահսկմանը և հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ խոշորագույն միջազգային և տեղական վճարային համակարգերի հետ համատեղ, մշտապես թողարկում է նոր բանկային քարտեր, խթանելով անկանխիկ գործարքների աճը բնակչության շրջանում:

Կարդացեք նաև
• Քարտերի քանակով՝ 23% մասնաբաժինը շուկայում, ընդ որում՝ 35% մասնաբաժինը միջազգային քարտերի քանակով;
• Թողարկված քարտերի շրջանառությամբ՝ 19%;
• Էկվայրինգային ցանցում շրջանառություն՝ 19%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը երկրում սեփական բանկոմատային ցանցի ցուցանիշով՝ 12% մասնաբաժինով, և 1-ին տեղը՝ 37 %, հաշվի առնելով շուկայում այլ խաղացողի հետ միավորված բանկոմատային ցանցը:
2016 թ. – ին մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացվել են հետևյալ հիմնական նախաձեռնությունները, որոնք նպաստում են վարկային պրոդուկտների վաճառքի և պորտֆելի աճին, ինչպես նաև ամենապահանջված նոր ապրանքների և ծառայությունների շուկայում առաջարկություններ.
• Գործարկվել են լոմբարդային վարկերի արտոնյալ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հավատարիմ հաճախորդների համար, 2 ամիս ժամկետով ակցիայի տեսքով, ինչի արդյունքում լոմբարդային վարկերի վաճառքներն աճել են 50% – ով:
• Ներդրվել է վարկերի ձևակերպման հետ զուգահեռ ապահովագրական պրոդուկտների վաճառքի նոր մոդել, ինչի արդյունքում վարկ ստանալու հետ զուգահեռ կամավոր ապահովագրական պրոդուկտներ ձեռք բերող հաճախորդների թիվը աճել է 76% – ով:
• ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման կետերում POS-վարկի ձևակերպումից բացի հաճախորդը կարող է ստանալ նաև վարկային քարտ մինչև 800 հազար ՀՀ դրամ սահմանաչափով: Վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին անմիջապես, հենց առևտրի կետում և առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:
2016 թ. ընթացքում Բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 522.8 հազ. ֆիզիկական անձանց – : Բանկի մասնաբաժինը շուկայում 2016 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7.9% վարկերի գծով և 8.5% ներգրավված միջոցների ցուցանիշով:

ՎՏԲ24 Բանկը, որը հանդիսանում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացման համակարգող, բարձր է գնահատում բանկի կողմից ձեռք բերված արդյունքները մանրածախ բիզնեսում, և հետագայում էլ շարունակելու է աջակցել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով”:

Լրացուցիչ տեղեկություններ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասին
ՎՏԲ –Հայաստան Բանկ ՓԲԸ –ն անդամակցեց միջազգային ֆինանսական խմբին 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՀԲԸ-ն ` «ՎՏԲ –Բանկ ՓԲԸ»-ն, տնօրինում է ՎՏԲ –Հայաստան Բանկի բաժնետոմսերի 100% -ին: Բանկն ավանդաբար ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջնորդների թվում ըստ հիմնական ցուցանիշների: Բանկին է պատկանում երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ
ՎՏԲ –Հայաստան Բանկ ՓԲԸ
Գովազդի և հասարակության հետ կապերի բաժին
Հեռ. 51-37-49 ներք. 34 12
Էլ.հասցե: [email protected]
Կայք: www.vtb.am


















































