Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարեցման դեմ բողոքի քննությունը։
Դատարանի առաջ հավաքվել են Արայիկ Խանդոյանի հարազատները: Նրա մայրը` Ռիմա Խանդոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արդար դատ չի լինի, որովհետեւ անմեղ մարդկանց դատում են, մեղավորներն էլ ազատության մեջ են»:
Ռիմա Խանդոյանը նշեց, որ երկու որդիները` Արայիկ Խանդոյանը եւ կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանը վատառողջ են. «Արարատի շնչառությունը փակվում է, իսկ Արայիկիս վերքերը չգիտեմ` լավացել են, թե ոչ…չգիտեմ` ոտքից խփածն անցել է, թե ոչ»:
Ռիմա մայրիկը դժգոհեց, որ մինչ օրս թույլ չեն տվել որդիներին տեսակցել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: