Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

Օգոստոս 24,2022 17:20

Ա1+. Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է։  Նա մեղադրվում է  2022թ-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին  սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում կատարելու համար՝  այդ կերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս։

«Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանն որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Գործի կարճման հիմք է հանդիսացել նոր Քրեական օրենսգրքի ընդունումը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի հոդվածն ապաքրեականացվել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031