Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում գրանցվեց բաց քվեարկության դեպք

Հոկտեմբեր 10,2016 14:23 Share

«Հաշվիչ հանձնաժողովը որոշեց, որ մեկ գույնի գրիչով ենք ընտրելու»,- Վանաձորում քաղաքապետի ընտրությունից առաջ հայտարարեց հանձնաժողովի անդամներից մեկը:

«Ով ինչ գրիչով ուզում է թող քվեարկի»,- հակադարձեց Հեղինե Բիշարյանն ու ամոթանք տվեց, ավագանու անդամներին խաբելու համար:

«Եթե կլինեն այլ գույնով քվեարկություններ, հանձնաժողովը կհամարի անվավեր»,- հավելեց հանձնաժողովի անդամներից մեկը:

Գրիչի գույնի խնդիրն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց, որ երեւի մոտ կես ժամ վիճաբանությունն ու առաջարկությունները չդադարեցին:

Ավագանու անդամներից մեկը բաց քվեարկեց, թեեւ փակ քվեարկություն է հայտարարվել: Քվեարկությունը ընդհատվեց, կրկին սկսվեց վիճաբանություն: «Բաց քվեարկությունը նորմի խախտում է»,- արձանագրեց ավագանու մի անդամ:

vanadzor-2

«Հանձնաժողովը արձանագրություն կկազմի ու որոշում կկայացնի»,- միջամտեցին հանձնաժողովի անդամները:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3: Ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցություններն էլ, ըստ ձեռք բերված համաձայնության, այս ընտրություններում աջակցում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին:
Ըստ ամենայնի, բաց քվեարկություն կատարած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էր, որովհետեւ, այս կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» բաց է քվեարկում:

Վիճաբանությունն այս պահին թեժ է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե ընդիմադիրների տրամաբանությամբ շարժվենք՝ավագանու անդամին ընտրակաշառք են տվել և որպեսզի ապացուցի,որ նրա ասածով է,քվեաթերթիկը ցուցադրել է…:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31