Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞վ ասաց, որ ընդդիմադիրները մեզ ձայն չէին կարող տալ». Վանաձորի քաղաքապետ

Հոկտեմբեր 10,2016 16:49

Վանաձորում 19 կողմ քվեարկած ձայներով քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը լրագրողների հարցին, թե սպասում էր նման ձայների քանակի, ասաց՝ վանաձորցու ձայնին էր սպասում, ոչ թե ձայների թվին:

Դիտարկմանը, թե ճնշումներ են եղել ավագանու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների վրա, նորընտիր քաղաքապետը հարցով պատասխանեց. «Ում վրա են ճնշումներ եղել, ովքե՞ր են ընդդիմադիր ավագանու անդամները, երեսուներեք անդամները վանաձորցիներ են, ում վրա ճնշում գործադրվեց, ոնց կլինի՝ էդ չորսի վրա ճնշում գործադրվի, ու որեւէ մեկը տեղեկություն չունենա: Իսկ ո՞վ ասաց, որ ընդդիմադիրները մեզ ձայն չէին կարող տալ, համակրանք չկա՞, քաղաքի նկատմամբ վերաբերմունք չկա՞, մենք էինք ասում՝ թողեք արդար լինի»:

Իսկ ՀՀԿ-ի կողմից ճնշումների վերաբերյալ հարցին, պարոն Ասլանյանը պատասխանեց. «Ովքե՞ր են ասում, իրենց հարցրեք, նման բան լինել չի կարող»:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3,

Ոչ իշխանական երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցություններն էլ, ըստ ձեռք բերված համաձայնության, այս ընտրություններում աջակցում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31