Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական տարբեր խմբերի ավելի քան 100 երեխա այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հոկտեմբեր 14,2016 11:46

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից մշտական ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքում բնակվող սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներն ու նրանց երեխաները, որոնց համար տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ծրագրեր:

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառումների շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի և Հանրապետական հ. 1 հատուկ կրթահամալիրի սաներն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, շրջել ցուցասրահներով և ծանոթացել շուրջ 3-հազարամյա մայրաքաղաքի պատմությանը: Ծրագրում ընդգրկվել է ավելի քան 100 երեխա:

«Սոցիալական և ոչ մի խումբ, հատկապես երեխաները, անմասն չեն մնում քաղաքային մշակութային ծրագրերից։ Այդ նպատակով մենք պարբերաբար հանդես ենք գալիս նախաձեռնություններով, որոնք կհետաքրքրեն և միաժամանակ ուսուցողական ու դաստիարակչական կլինեն երեխաների համար»,-նշել է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31