Շուտով կավարտվի սմբուկի սեզոնը եւ կարոտած կսպասենք ամռանը՝ այդ հրաշալի եւ օգտակար բանջարեղենը տարատեսակ ձեւերով պատրաստած վայելելու համար` մինչ այդ բավարարվելով միայն պահածոյացված, սառեցրած կամ չորացրած սմբուկներով: Իսկ քանի դեռ հնարավորություն կա՝ առաջարկում եմ պատրաստել այս համեղ եւ գեղեցիկ ճաշատեսակները: Սրանք, ըստ էության, երկու տարբեր ճաշատեսակներ են՝ պատրաստված նույն տեխնոլոգիայով, պարզապես` տարբեր լցոններով: Առաջինը զուտ բանջարեղենային լցոն է, երկրորդը՝ պանրով: Կարող եք պատրաստել ինչպես երկուսը միաժամանակ, այնպես էլ՝ միայն մեկը:
Անհրաժեշտ մթերքները
Սմբուկ- 10-15 հատ (այսքան սմբուկը նախատեսված է երկու ճաշատեսակն էլ պատրաստելու համար)
Կարդացեք նաև
Բանջարեղենային լցոնի համար
Գլուխ սոխ (ցանկալի է կարմիր)- 3-4 հատ
Գազար-3 հատ
Կարմիր թարմ տաքդեղ- 2 հատ
Սխտոր-2-3 պճեղ
Կարմիր գինի- 100 գրամ
Համուքներ՝ աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ, խմելի սունելի կամ քարրի
Լոլիկ-3-4 հատ
Թարմ կանաչի (մաղադանոս, համեմ, սամիթ)
Ընկույզ- կես բաժակ
Բուսական յուղ- 1,5 բաժակ
Պանրով լցոնի համար
Որեւէ հեշտ հալվող պանիր՝ հոլանդական, չեդդեր, մոցարելլա կամ սուլուգունի- 100-150 գրամ
Լոլիկ-4-5 հատ
Պատրաստման եղանակը
Սմբուկները լվացեք, կեղեւեք: Գեղեցիկ տեսք ստանալու համար կարող եք շերտ առ շերտ կեղեւահանել:

Լավ տաքացրած ձեթի մեջ սմբուկները տապակեք բոլոր կողմերից, ապա դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթից ազատվի:
Բանջարեղենային լցոնը պատրաստելու համար 4-5 ճաշի գդալ բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ: Մաքրած եւ շերտատած կարմիր գլուխ սոխը մոտ 2-3 րոպե տապակեք, ապա ավելացրեք սխտորը, քերած գազարը, կարմիր թարմ պղպեղը, շարունակեք մի քիչ էլ տապակել, ավելացրեք համեմուքները, ապա՝ գինին: Թողեք գինով շոգեխաշվի մոտ 10 րոպե եւ անջատեք: Ավելացրեք լավ լվացած, չորացրած եւ կտրատած թարմ կանաչին:





Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ























































