Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյան. «Մոտ ժամանակներում մեր հեռուստաընկերությունները լսարանին կներկայացնեն նաեւ ինտերակտիվ բաղադրիչներ»

Հոկտեմբեր 20,2016 18:25

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ից, Հայաստանի Հանրապետությունում սկսվում է թվային հեռարձակման անցման գործընթացը: «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց տեխնիկական մանրամասները:

«Աշխարհում թվային հեռարձակման տարբեր ձեւաչափեր կան, որոնք ունեն էական տարբերություն: Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնիկական ձեւաչափ ընդունեց DVB T2 ձեւաչափը, որը եվրոպական հեռարձակման ձեւաչափերից է եւ դրականորեն տարբերվում է հայտնի այլ ձեւաչափերից առաջինը նրանով, որ շատ ավելի տարողունակ է դարձնում առանձին վերցրած մեկ անալոգային կապուղին հեռուստածրագրերի հաղորդման համար եւ թույլ է տալիս 1 անալոգային կապուղու մեջ տեղավորել շատ ավելի շատ հեռուստատեսային ծրագրեր:

Մյուս կողմից՝ իր հերթին տեխնիկական ձեւաչափը ունի նաեւ սոցիալական ուղղվածություն. Կան թվային հեռարձակման ձեւաչափեր, որոնք ամբողջ անցման ֆինանսական  բեռը բաշխում են մի դեպքում հեռարձակող կազմակերպությունների վրա, մի դեպքում՝ տնային տնտեսությունների: Հայտնի ամերիկյան ձեւաչափը շատ ավելի էժան է իրականացնում տեխնիկական համակարգերի վերազինումը, ցավոք, ավելի թանկ են դառնում կենցաղային այն սարքերի վերազինման մասում, որոնք քաղաքացիները պետք է վերցնեն իրենց վրա»,- ասաց նա:

Գրիգոր Ամալյանը նշեց, որ Երեւանում հեռարձակվում են 18 հեռուստածրագրեր, որոնցից 5-ն այսօր արդեն հեռարձակվում են HD որակով. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներում մեր հեռուստաընկերությունները լսարանին կներկայացնեն նաեւ ինտերակտիվ բաղադրիչներ, մասնավորապես՝ ձայնային ուղեկցմամբ լեզուների ընտրության հնարավորությունը եւ այլ հնարավորություններ, որոնք հնարավոր չէր իրականացնել անալոգային հեռարձակման պարագայում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31