Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվել է Լեւոն Գալստյանը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2016 11:23

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է ընտրվել հայտնի սցենարիստ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը։

Հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը ղեկավարում է հինգ անդամից բաղկացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որի անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով եւ ամսական 2 հազար դոլարից մի փոքր պակաս աշխատավարձ են ստանում։

Թե որպես խորհրդի անդամ ինչ հարցեր է իր ուշադրության տիրույթում պահելու, Լեւոն Գալստյանը՝ ասաց. «Ինչ վերաբերում է իմ անելիքներին, դա խորհուրդը պետք է քննարկի, եւ ըստ այդմ կորոշվի իմ աշխատանքի ոլորտը։ Այս պահին մենք դեռ չենք էլ հանդիպել եւ միայն իմ գործընկերների հետ խոսել, քննարկելուց հետո պարզ կդառնա այն շրջանակը, որտեղ ես անելիքներ պետք է ունենամ»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31