Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբեր 31,2016 17:29

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:

Քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության եւ գիտության ոլորտի զարգացմանը եւ տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31