«Անիի պահարանի շորերի տակից՝ տեղ կար, հինգ միլիոն փող են տարել»,-այսօր` նոյեմբերի երկուսին էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական նիստի ժամանակ հայտարարեց Անի Մաջնունյանի մայրը՝ Լորետա Գյուլումյանը (լուսանկարում), որն այս գործով ճանաչված է որպես տուժողի իրավահաջորդ: Նա պնդեց, որ իր դստերը սպանողը կողոպտել է Մաջնունյանին:
Մայրը նաեւ մի միջադեպ պատմեց դատարանին, որ Մաջնունյանի մահից օրեր առաջ մի անծանոթ է զանգել եւ տեղեկացրել, որ որոշակի ժամանակահատված Մաջնունյանն իր տանն է եղել եւ մի զանգ ստացել. «Ասաց, որ այդ զանգից հետո Անին շատ է բարկացել: Ես կասկածներ ունեմ մի քանի հոգու վրա, որ իր (նկատի ունի գործով մեղադրյալին.-խմբ) հանցակիցներն են»:
Դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք տիկին Լորետան գումարային պահանջ ունի՞ գործով մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հանդեպ: «Արյան գին եմ ուզում՝ թաղման ծախս եմ ուզում, ես հիմա ոչ ոք չունեմ, Անին իմ կերակրողն էր, իմ բժիշկն էր: Մեկ միլիոն պարտք եմ թաղման համար»,-լաց լինելով՝ ասաց տիկին Լորետան, ապա հավելեց, որ իր աղջկանից կողոպտված հինգ միլիոն դրամն է ուզում:

Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































