Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական նախարարը չի դաշնակցականացնի կրթության ոլորտը

Նոյեմբեր 04,2016 17:14

Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլյան պատերազմական գործողություններին, նրանց ուսման վարձը զեղչվելո՞ւ է` 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նկատեց նաեւ, որ եղել են մարդիկ, որոնք ուսանող են դարձել պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո ու հետաքրքրվեց` նրանց համար նախատեսվո՞ւմ են արտոնություններ:

Արամ Մանուկյանի մյուս հարցը վերաբերվում էր նրան, որ ըստ հարցումների, կրթության ոլորտը ամենակոռումպացվածներից է`ի՞նչ է արվում համակարգը կոռուպցիայից ազատելու եւ ապաքաղաքականացնելու ուղղությամբ, թե՞ ոլորտն այժմ էլ դաշնակցականացվում է: «Լսել եմ, որ դուք ցանկանում եք ապաքաղաքականացնել կրթական համակարգը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ եղել է նախարարի հրաման, ըստ որի, ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչվում է հիսուն տոկոսով. «Այդտեղ մի խնդիր կա, թե ի՞նչ փաստաթղթով է ֆիքսվում, որ տվյալ ուսանողը մասնակցել է քառօրյա պատերազմին»: Քանի որ, ըստ Լեւոն Մկրտչյանի, սահմանին ամեն օր է ընթանում է «ապրիլյան պատերազմ», ուստի մարտական հերթապահությանը մասնակից ուսանողների ուսման վարձն էլ զեղչվում է 30 տոկոսով:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, Լեւոն Մկրտչյանը չի կարծում, որ հենց կրթության ոլորտում է «կոռուպցիայի պիկը»: Բայց որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել՝ միանշանակ է. «Կրթության կուսակցականացմանը կտրուկ դեմ եղել եմ միշտ, կրթական համակարգում կուսակցականությունը չպետք է օգտագործվի»: Լեւոն Մկրտչյանը հավելեց, որ բարձրագույն կրթության մասին օրենքը, որը շուտով պետք է ներկայացվի խորհրդարան, կամրագրի օրենսդրական հիմքեր, որոնք հնարավորություն չեն տա կրթական համակարգը կուսակցականացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930