Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին կամերային երաժշտության համերգ էր։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային երեկոն նվիրված էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի ներկայիս կազմի 10-ամյա հոբելյաններին։
Ելույթ են ունեցել նվագախմբի մենակատարները և եռյակի երաժիշտները՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Կարեն Շահգալդյան (ջութակ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Կարեն Քոչարյան (թավջութակ), Ռոզա Հայրապետյան (ալտ), Արմեն Կարագյան (գալարափող)։ Ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Յոզեֆ Սուկի և Էրնո Դոնանիի ստեղծագործությունները։

Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը, խոսելով խաչատրյանական փառատոնի մասին, նշում է. «Արվեստը ինչքան էլ բարձր լինի, այն արտացոլում է իր ժամանակը: Խաչատրյանական փառատոնն այդպիսին է, երբ մեր օրերում դասական երաժշտության մեջ ընդգծվում է գեղագիտական նշանակությունը: Այդպիսի խորասուզումն իրականացվում է մեծ վրձնահարվածով և ցնծությամբ: Եվ դա հարազատ է փառատոնի անվանը. չէ որ Արամ Խաչատրյանը երաժշտության խնջույք է»:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն


















































