Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են Եվրոպայի ակումբային առաջնությունում

Նոյեմբեր 06,2016 10:25

Այսօր Սերբիայի Նովի-Սադ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունը:  Տղամարդկանց պայքարին մասնակցում է 63 ակումբ, կանանց մրցաշարին՝ 14:

Լեւոն Արոնյանը հանդես է գալիս OR Podova թիմի կազմում, որտեղ նրա թիմակիցներն են գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Էտյեն Բաքրոն, Դանիելե Վոկատուրոն, Ալբերտո Դավիդը եւ Դանիիլ Դվիրնին:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն ընդգրկվել է Ugra Chess Club-ի կազմում՝ ընկերակցելով Աննա Ուշենինային, Նատալյա Պոգոնինային, Մարինա Նեչաեւային եւ Բաիրա Կովանովային:

Կանանց տարբեր ակումբներում են նաեւ ռուսաստանաբնակ հայեր Կարինա Համբարձումովան ու Ալինա Բալայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ euroclubcup2016.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930