2016 թվականի նոյեմբերի 8-ին Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Նշենք նաև, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմ


















































 
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   