Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանի թարգմանիչը չէր ներկայացել դատարան

Նոյեմբեր 10,2016 17:57

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի բողոքն ընդդեմ ՀՔԾ քննիչ Հակոբյանի անգործության:

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել էր եւ հուլիսից մինչեւ օգոստոսի 6-ը գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Aravot.am-ի հետ զրույցում Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը դժգոհեց, որ հուլիսի 17-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտպանյալի իրավունքներն են խախտվել. «Ոստիկաններն անազատության մեջ են պահել՝ կտրելով արտաքին աշխարհի հետ կապից , ընդորում անհասկանալի պատճառներով: Ոստիկաններն իրավազորություն են հաստատել հիվանդանոցում՝ արգելելով ե՛ւ հարազատներին, ե՛ւ ինձ տեսակցել Թաթուլ Թամրազյանի հետ»:

Մոնիկա Մարգարյանը նաեւ ասաց, որ բողոքի քննությանն այսօր չէր ներկայացել իր պաշտպանյալի թարգմանիչը (խմբ. Թաթուլ Թամրազյանը հայերենին լավ չի տիրապետում), ինչի պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վերնագիրը կարդալով, կարծեցի թէ թարգմանիչի կարիքը կա, որովհետեւ այս բոլոր Դիւցազներգական Հերոսները խօսում են միայն Սասնա բարբառով…

    սակայն ահա, տեղեկանում ենք որ Հայաստանի Փրկիչ Կիսաստվածները բավարար հայերէն չգիտեն

    (աւելի լրջորէն՝ ո՞րտեղից է եկել արդյոք այս մէկը…)

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930