Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում ՀՀԿ լիդեր են ընտրում

Նոյեմբեր 11,2016 17:37 Share

Քիչ հետո Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի գրասենյակում տեղի կունենա կուսակցության մարզային խորհրդի նիստ, որտեղ տեղում կառաջադրեն ու կընտրեն կառույցի ղեկավարի ու երկու տեղակալների։

Հիշեցնենք, որ կառույցը չորս տարի շարունակ գլխավորում է Սահակ Մինասյանը, որը ներկա պահին Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Վերջինս այս կուսակցության ղեկը ստանձնեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելուց հետո։

Չնայած ՀՀԿ-ականները մեզ հետ զրույցում խուսափում էին ասել, թե ով կլինի կառույցի ղեկավարը, նշում էին, թե տեղում պետք է առաջադրեն թեկնածուի, սակայն, մեր տեղեկություններով, կառույցի ղեկավար կվերընտրվի Սահակ Մինասյանը։

ԱԺ ընտրություններից առաջ Շիրակի մարզում իր վարկանիշը կորցրած ՀՀԿ կառույցի ղեկավարին մեծ փորձություն է սպասվում։

Մանրամասները քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930