Լրահոս
Օրվա լրահոսը

Նավուրի 17 տարվա գյուղապետին դուր չի եկել վարչապետի պատմած անեկդոտը

Նոյեմբեր 12,2016 14:31

Նոյեմբերի 11-ին Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է  ունեցել Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ: Դրա ժամանակ Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը հայցել է  կառավարության աջակցությունը, որպեսզի վերանորոգվեն Բերդի սահմանագոտու ճանապարհները եւ գյուղացիներին օգնեն իրացնելու  արտադրած ապրանքները: Վարչապետը փղի վաճառքի մասին անեկդոտ է պատմել, գյուղապետին ասել, որ չպետք է արտադրել այն ապրանքները, որոնց վաճառքով նրանք չեն կարող զբաղվել;

1999 թվականից Նավուր համայնքը ղեկավարող Ա. Նիգոյանին  հարցրինք՝ վարչապետի անկեդոտն իրեն դո՞ւր եկավ: Նա սկզբում ասաց, որ  այն ուշադիր չի լսել, հետո էլ՝ թե իրեն դուր չի եկել:  Ա. Նիգոյանի խոսքերով՝  վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքը կարեւոր հարցեր է  առաջադրել, օրինակ, Բերդի տարածաշրջանում արտադրված միսը կարելի  է գնել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար:

Ա. Նիգոյանը դժգոհ է ճանապարհների վիճակից. «Բերդ-Նավուր-Իջեւան եւ Բերդ-Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհներն անբարեկարգ են: Դրանք նորոգելու դեպքում դեպի Երեւան ավտոճանապարհը 50 կմ-ով  կկրճատվի: Կառուցված  Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ավտոճանապարհից  խաղաղ ժամանակ  ոչ մեկը չի օգտվում, օգտվում են  Պառավաքար-Վազաշեն հիմնական ճանապարհից: Իսկ ադրբեջանցիների կողմից կրակոցների դեպքում այդ 2 ճանապարհից էլ չեն օգտվում, երթեւեկում  են Բերդ-Նավուր-Իջեւան  եւ  Բերդ-Նավուր-Ճամբարակ ճանապարհներով»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930