Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք նախկիններից ենք, իրենք էլ նախկինների ջահելներից են. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին

Նոյեմբեր 20,2026 18:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք նախկիններից ենք, իրենք էլ նախկինների ջահելներից են»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն խոսույթին, թե իրենք նախկին են։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե շանս է տալիս ընդդիմությանը՝ իրեն հեռացնելու, Կարապետյանն արձագանքեց. «Երեխեք ունես, թող գնա, մենք էլ քեզ ենք շանս տալիս, թող գնա։ Հասկանում ենք՝ էլ չես դիմանում»։

Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանն առաջարկում է հարցը լուծել սահմանադրական ճանապարհով, Կարապետյանը նշեց, որ իրենք էլ շանս են տալիս Փաշինյանին՝ հեռանալու։ «Շանս ենք տալիս, թող գնա, որ քեզ էլ չհիշենք»,- ասաց նա։

Կարապետյանը լրագրողներին հորդորեց ուսումնասիրել, թե ով ում հետ է հայտնվել խորհրդարանում, հանրությանն էլ ներկայացնեն։

«Որոշ տեղեկատվության տիրապետում եմ, բայց վաղեմության ժամկետը չի անցել, որ խոսեմ»,- նշեց նա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30