ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
ԶԼՄ-ների ղեկավարների հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հիշատակեց, որ Վարդան Ավետիսյանը մասնավորապես համակարգելու է վետերանների հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը:
Հիշեցնենք, որ Վարդան Ավետիսյանը նախկինում ղեկավարում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այժմ վարչության պետի պաշտոնակատար է Գեւորգ Ալթունյանը:


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   