Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիս-հարավում» չարաշահումներ երբեք չեն եղել». Գագիկ Բեգլարյան (տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 14:32

«Հյուսիս-հարավում» չարաշահումներ երբեք չեն եղել»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում գրանցված չարաշահումների մասին հրապարակումներին:

Նկատառմանը, թե արդեն քրեական գործեր են հարուցվել, Բեգլարյանն այսպես արձագանքեց. «Եթե հարկային տեսչություններն ինչ-որ ֆիրմայում չարաշահումներ են տեսնում եւ դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլում, դա չի նշանակում, որ նախարարությունում կամ կառավարության աշխատողի կողմից չարաշահումներ են եղել: Երբ կառավարությունն այդ կազմակերպությունից յոթ միլիոն դրամի գանձում է արել բյուջե, այդտեղ ոչ մի չարաշահում չի կարող լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930