Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորումների հանգամանքները պարզվում են

Դեկտեմբեր 05,2016 13:11

Դեկտեմբերի 3-ին, ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1996 թ. ծնված Անժելա Հ.-ն, 1971 թ. ծնված Արմինե Ա.-ն, 1969 թ. ծնված Գրիգոր Շ.-ն, 1993 թ. ծնված Կարապետ Շ.-ն և 2003 թ. ծնված Գևորգ Շ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, իրենց տանը, անհայտ պայմաններում:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 2010 թ. ծնված Մերի Մ.-ին:

Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 1987 թ. ծնված Տաթևիկ Դ.-ին և 2012 թ. ծնված Մարինե Մ.-ին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031