Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը մարզագույք է տրամադրել Հառիճ գյուղի միջնակարգ դպրոցին

Դեկտեմբեր 09,2016 18:15

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմատեսակ  մարզական գույք է տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Ա. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցին:

Մարզագույքն արդեն տեղադրված է դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել մարզադահլիճի վերաբացման հանդիսավորի արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանն ու ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Նախարարության կողմից Հառիճի միջնակարգ դպրոցին տրամադրվել են ներքնակներ, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանց, մարմնամարզական այծ, մագլցման պարաններ, շվեդական պատ, ցատկապարաններ, բասկետբոլի զամբյուղ և այլն:

«Վստահ եմ՝ վերանորոգված և մարզագույքով համալրված մարզադահլիճը կծառայի աշակերտների շրջանում սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը»,- նշել է Լևոն Վահրադյանը։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031