Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մտահոգված է, որ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կարող են վերցնել Ռուսաստանից:
Սիմոնյանի մտահոգության համար հիմք է ծառայել ՌԴ փոխվարչապետ եւ ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոյի նկատմամբ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի սկսած նախնական հետաքննությունը: «Զգուշանալ պետք է նրանից, որ բոլոր ուղղություններով Ռուսաստանի դեմ գործողություններ են սկսվել…», – ասել է սպորտային վաստակավոր գործիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ nsn.fm-ի


















































                        
         
         
         
                                
                                
                                
                                