Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, Աշոտ Մանուկյան

Դեկտեմբեր 22,2016 10:39

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի՛ էներգետիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, և մենք շարունակելու ենք հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ աշխատանքների ետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են նախորդների գործը և ավանդույթները՝ չմոռանալով քայլել ժամանակի պահանջներին համընթաց:

Այսօր` դեկտեմբերի 22-ին, էներգետիկների համար կրկնակի տոն է՝ էներգահամակարգի 113-ամյակը: Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր գործում:

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031