Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձեռնարկ` «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում»

Օգոստոս 28,2021 12:30

Լույս է տեսել մանկավարժական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուկյանի «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» խորագրով ուսումնական ձեռնարկը: Այն տպագրության է երաշխավորվել Խ. Աբովյանի անվան  ՀՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի եւ Ստեփանակերտի  Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտական խորհրդի կողմից: Ուսումնական ձեռնարկը ներառում է ընտանիքի ծագման ու զարգացման, համաշխարհային բանահյուսության, հայ եւ արտերկրի մշակույթի ներկայացուցիչների գործունեության մեջ եւ հայացքներում ընտանեկան դաստիարակության գաղափարների արտացոլման, ներընտանեկան փոխհարաբերությունների իրավական, կենսաբանական ու բարոյական կարգավորումների, հայ էթնոմանկավարժական մշակույթում ընտանեկան դաստիարակության միջոցների վերաբերյալ տեսագործնական հարցեր:

Ձեռնարկում ներկայացված է «Ընտանեկան դաստիարակություն եւ արժեբանություն» փորձնական դասընթացի ծրագիրը` նախատեսված հանրակրթական  ավագ դպրոցում ուսումնասիրման համար: «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» ձեռնարկը հասցեագրված է մանկավարժական բուհերի ուսանողներին, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ծնողներին, մասնագիտական գործունեության տվյալ ոլորտով զբաղվող անձանց:

Նախաբանում հեղինակը գրում է, որ ուսումնական ձեռնարկը իր խորությամբ, տեսական եւ կիրառական տեսանկյունների համադրմամբ, գիտական սկզբնաղբյուրների ընդգրկմամբ կարող է օգտակար լինել նաեւ ոլորտում հետագա ռազմավարական բնույթի ուսումնասիրությունների համար:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031