Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը մանկավարժների՝ կուսակցական շարֆեր կրելու մասին

Դեկտեմբեր 23,2016 14:33

Aravot.am-ը   ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, առաջիկայում ընտրություններ են եւ դարձյալ կրթության ոլորտը ներքաշվելու է քաղաքական ոլորտ, մանկավարժները դառնալու են հանձնաժողովի անդամներ, դասախոսներն էլ կուսակցությունների շարֆերով ու այլ աքսեսուարներով մասնակցելու են քարոզարշավներին, ի՞նչ է անելու ԿԳ նախարարությունը, կրթության ոլորտը քաղաքական ցնցումներից հնարավորինս զերծ պահելու համար:

«Ես ընտրություններից առաջ միշտ  կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին՝ խնայել կրթական համակարգը: Բայց այստեղ այլ խնդիր էլ է ծագում: Օրինակ` էլեկտրոնային համակարգը, որ ներդրել ենք, գյուղում դա ո՞վ պետք է անի, եթե ոչ գյուղական ինֆորմատիկայի ուսուցչուհին…Յուրաքանչյուր կրթված մարդ, եթե ուզում է քաղաքականության մեջ մտնի, դա պետք է անի որեւէ կուսակցության միջոցով, հետեւաբար  պահանջել, որ այդ մարդիկ դառնան ամբողջությամբ ապաքաղաքական, նշանակում է քաղաքական մշակույթը  իսպառ ոչնչացնել: Բայց մյուս կողմից էլ՝ պետք է հնարավորինս կանխենք, որ մանկավարժները աշխատանքային ժամին նման բաներով չզբաղվեն»,-ասաց ԿԳ նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031