Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Մուկուչյանը ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 25,2016 21:49

«Եվրատեսիլ 2016-ի» հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այսօր ներկայացրեց իր առաջին՝ «IvaVerse» ձայնասկավառակը, իսկ երկրպագուների համար կատարեց սկավառակում տեղ գտած ստեղծագործությունները:

«IvaVerse»-ում տեղ է գտել հինգ երգ, որոնց թեմատիկ եւ ժանրային առանձնահատկությունները, ըստ երգչուհու, անձնական են, ներկայացնում են իր զգացողություններն ու ապրումները:

iveta-mukuchyan4

Երգչուհին այսօր նաեւ հայտնեց, որ սկավառակում ընդգրկված չորս ստեղծագործությունները ձայնագրվել են Գերմանիայում՝ հատուկ վինտաժային տեխնիկայի միջոցով, ժապավենի վրա առավելագույնս փորձել են ստանալ 70-ականների հնչողություն:

iveta-mukuchyan5

Համերգ-ձայնասկավառակի շնորհանդեսից հետո սկսվեց սելֆիների տեղատարափ, երկրպագուները երգչուհու հետ նկարվելու հերթ էին կանգնել:

Հիշեցնենք, որ երգչուհին «Եվրատեսիլ» մրցույթում այս տարի ազգային ժյուրիների և հեռուստատադիտողների  քվեարկության արդյունքում գրավեց 7-րդ տեղը:

iveta-mukuchyan3 iveta-mukuchyan2 iveta-mukuchyan

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031