Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը հանդիպել է ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ

Դեկտեմբեր 29,2016 19:00

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 29-ին հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե  Զեյթունցյանը, Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը և մի շարք ներգնա տուրօպերատորներ:

Նախարարը նշել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող այս ոլորտը ներառական ավելացված արժեք է ստեղծում: Նախարարի խոսքով` Հայաստանի զբոսաշրջական ոլորտը առկա ենթակառուցվածքներով և հնարավորություններով մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի.այդ մասին են վկայում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները:

Նախարար Սուրեն Կարայանը ներկաների հետ քննարկել է ԱԱՀ-ի, վիզային ռեժիմների դյուրացման, կապի, Հայաստանի ճանաչելիության և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին պետություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ միությունը նախարարություն կներկայացնի առաջարկությունների փաթեթ զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ կծավալվեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք քայլեր արդեն իսկ տեղ են գտել Զբոսաշրջության պետական կոմիտեի 2017թ.-ի ծրագրում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031