Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու նիստ` առանց ՔՊ-ականների. վերջիններս արդեն 2-րդ անգամ են բոյկոտում

Հուլիս 15,2026 13:12 Share

Գյումրիում այս պահին ընթանում է ավագանու արտահերթ նիստը. մտավախություն կար, որ նիստը անցած անգամվա նման չի կայանա` քվորում չապահովելու պատճառով։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ավագանու հերթական նիստին ՔՊ խմբակցության և ոչ մի անդամ չէր ներկայացել, քվորում չէր ապահովվել` մեկ ձայնի պակասի պատճառով։

Բանն այն է, որ այդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ խուզարկություններ էին անցկացվել «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանն ու ավտոմեքենաներում։ ԱԱԾ-ականներն ու քննիչները ճանապարհից հետ էին դարձրել Կարեն Սիմոնյանին`թույլ չտալով մասնակցել ավագանու նիստին։

Ավագանու այսօրվա նիստը սկսվեց Մարտուն Գրիգորյանի հիմնած քաղաքական ուժի` «Մեր քաղաքը» խմբակցության նոր անդամին` Արա Պետրոսյանին շնորհավորելով։ Նա մանդատ է ստացել նույն խմբակցության տնային կալանքի տակ գտնվող ավագանու անդամ Արտակ Հովսեփյանի փոխարեն։

Տեսանյութն ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031