Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինք». մի կողմ թողնել բոլոր նախկին տարաձայնություններն ու ձևավորել մեկ ընդհանուր ճակատ

Հունվար 10,2017 16:22

Հայրենակիցներ.

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է պետության առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման առջև, որոնք հետևանք են իշխող վարչախմբի, մեղմ ասած ապաշնորհ, թե ներքին, թե արտաքին վարած քաղաքականության: Առջևում մեզ սպասում է միակ համապետական ընտրությունը և նոր ձևավորվելիք ազգային ժողովի որակից է կախված լինելու այդ մարտահրավերների արագ լուծումն ու երկրի զարգացման լուրջ հիմքերի ստեղծումը:Մենք, որպես մեր պետականության ստեղծման, նրա անվտանգության ամրապնդման, մեր ընկերների արյան ու կյանքի գնով տարածքներ ազատագրած ակտիվ քաղաքացիներ, գտնում ենք, որ ԱԺ-ի առաջիկա ընտրությունները լուրջ հնարավորություն են հանրապետությունում ուժերի հարաբերակցությունը փոխելու ի օգուտ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ուժերի, որը կարող է հիմք հանդիսանալ երկրում հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, մենք ազատամարտիկներս մեզ իրավունք ենք վերապահում կոչով դիմելու իրենց ընդդիմադիր հայտարարող և երկրում իրական իշխանափոխության ձգտող քաղաքական կուսակցություններին, դաշինքներին և շարժումներին, մի կողմ թողնել բոլոր նախկին տարաձայնություններն ու հակասությունները, անձնական հակակրանքներն ու ամբիցիաները, և համախմբվելով ձևավորել մեկ ընդհանուր ճակատ դրված նպատակին հասնելու համար:

 

«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031