Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպում Վիկտորյա Նուլանդին կփոխարինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը

Հունվար 26,2017 12:41 Share

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը ԱՄՆ պետքարտուղարությունում կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը: Այս մասին հաղորդվում է պետդեպի կայքում:

Այս պահին Հեֆերնը պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար է:

Ջոն Հեֆերնը Հայաստանում ԱՄՆ դեսպան է աշխատել 2011-2014թթ.:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը լքում է պետդեպը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել