Բանակ-հասարակություն կապի շրջանակներում Քաշաթաղի շրջանը համագործակցում է տարածքի զորամասերի հետ: Հաճախ են կազմակերպվում մշակութային այցեր զորամասեր: Հայոց պահապան-զինվորներին հյուր են լինում նաև դպրոցականները, Բերձորի արվեստի դպրոցի սաները, «Բերձոր» ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտները, շրջվարչակազմի աշխատակիցներ:
Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ՝ հունվարի 28-ին նախատեսած էր այցելություն 2 զորամաս: Զինվորների համար շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Վ. Զատիկյանի անվ. թիվ 2, Միրիկի, Աղավնոյի Գ. Նժդեհի անվ. միջնակարգ և Հերիկի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվ հիմնական դպրոցների աշակերտները նվերներ էին պատրաստել: Սակայն տեղացած առատ ձյան պատճառով այցը չկայացավ:



Կարդացեք նաև
Մեզ դիմավորեց հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Իշխան Թովմասյանը: Հայտնելով շնորհակալություն, փոխգնդապետը, որը գրեթե 2 տասնամյակ ծառայում է Արցախի պաշտպանական շրջանների տարբեր զորամասերում, իսկ 2016-ի ապրիլից՝ մեր այցելածում, նշեց, որ շատ լավ երևույթ է, երբ դպրոցականները, նախադպրոցական երեխաները նման նվերներ են ուղարկում զինվորին:

Ի. Թովմասյանը վստահեցրեց, որ հաջորդ օրը նվերները կլինեն դիրքապահ տղաների մոտ: շ
Սիրանուշ Սիմոնյանը, որն ընդունեց նվերները, արդեն 10 տարի է՝ այստեղ է ծառայում: Ասաց՝ նման ապրանքը հատուկ սիրով են ընդունում. զինվորը զգում է, որ թիկունքում հայ երեխաներն են, իրենց մայրերը, քույրերը: Հրաժեշտ տվեցինք սահմանը պահող մեր զինվորներին՝ հավատով, որ հայրենիքի դռները միշտ ամուր են մնալու:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ



















































