Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային փոքրամասնությունները ԱԺ-ում կունենան իրենց ներկայացուցիչը

Փետրվար 02,2017 14:30

ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների ընդհանուր, հավասար, ազատ եւ ողւղակի ընտրական իրավունքի հիման վրա: Ամենուր պահպանելով մարդու արժանապատվությունը, որը մեր երկրում անխախտելի է:

Բավականին այս բարդ ժամանակաընթացքում մենք պատրա՞ստ ենք, արդյոք, գալիք խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու: Այո, եթե պարզ տեսնենք այս ընտրություններում պետության, պետականության, առողջ մտածողության եւ ՀՀ-ում մեր ստացած դաստիարակության ու կուլտուրայի ուժը: Երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավոր են մեր ժողովրդի, հասարակության մոտ ընտրությունների, արդար, ազատ, թափանցիկ եւ արժանահավատ անցկացման նկատմամբ կայուն հավատ հաստատել: Վերացնեն անվստահության դաշտը՝ հանրային լայն լուսաբանմամբ, փոխադարձ պատասխանատվությամբ:

Այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ թեկուզ բացթողումներով հանդերձ՝ մենք մեր առջեւ դրված խնդիրը լուծենք, ոչ թե թուլացած եւ միմյանց դեմ թշնամացած, մեր սերունդների համար նոր բեռ ավելացնելով, այլ ավելի ուժեղացած, այս մոլորակում Հայաստան աշխարհի դերը մեծացնելով: Հավատացեք, այսօր մեր երկրի ղեկավարությունը եւ բոլոր շահագրգիռ կողմերը ստեղծել են բավարար միջոցներ՝ մեր երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Ստեղծված պայմանների, ցուցաբերած եռանդի, էներգիայի եզրահանգումն այն է, որ կապահովեն ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ:

Սահմանադրական բարեփոխումներով մեր երկրի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ առաջընթացի համար, փառք Աստծո, ստեղծվել են ռեալ պայմաններ: Միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ երկրի քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բանակցությունների ընթացքում դրսեւորելով ողջամիտ զիջումներ, քաղաքացիական համաձայնությամբ ընդունել են նոր Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա իրականացնել լավ ընտրություններ: Այն բոլորիս պարտականությունն է: Իսկ օրենքի գերակայության պայմաններում ընտրությունները մեզ հակացուցված չեն, դրանք մեզ համար են, դրանք կարեւոր են բովանդակային եւ կառուցվածքային փոխհարաբերություններն իրականացնելու կառավարման մոդելում: «Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթեւ խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, մենք համակարգ ենք ստեղծում եւ այդ պարագայում անհարթությունները այդ եղած, փոքր խնդիրները, կարծում եմ, խոչընդոտ չեն եւ չեն կարող դառնալ խնդիրներ»,- իր խոսքում ասել է մեր երկրի նախագահը: Մենք չպետք է տրվենք այս կամ այն պարտադրված խաղին:

Այս իրականությունն ինչ-որ փոփոխությունների կարիք ունի, բայց դրանք արվել են մեր երկրի ղեկավարության եւ հասարակության կողմից, սահմանադրական բարեփոխումներով եւ նոր Ընտրական օրենսգրքով: Իրավիճակի ռեալ գնահատումը մեզ համախմբման է կոչում, վստահության եւ հավատի: Վերջ տանք բամբասանքին, միմյանց չհավատալուն, չարախոսությանը եւ կեղծ չեզոքությանը:

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Կարեւոր է, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը եւ մեր հասարակությանը՝ նման քաղաքական որոշում կայացնելու համար: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար:

Այս ընտրությունները մեկ քայլ առաջ պետք է լինեն որակական, կազմակերպչական, քաղաքական դաշտի կայացման առումով, մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրագործումը: Հայաստան աշխարհի զավակներ, մեր բոլորիս «թթվածինը» ուժեղ եւ կայուն ու բարեկեցիկ Հայաստանում է: Մենք բոլորս պետք է ղեկավարվենք օրենքով, մեր ներքին համոզմունքով, մեր հասարակությանը հատուկ մաքուր բարքերով եւ առողջ մտածողությամբ: Համոզված եմ, որ ՀՀ-ում ստացած մեր դաստիարակությունը, մեր բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ մեր պարտքը մեզ երբեք չի շեղի մեր ճիշտ ուղուց:

Խորհրդարանական ընտրությունները պետք է ամրապնդեն մեր ժողովրդի հավատը՝ սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ: Մերժելով հեղափոխականությունը՝ պահպանենք մեր հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Այս ընտրությունները պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրության, այնպես էլ մեր ընդհանուր հայրենիքի հզորացմանը: Կա քաղաքական կամք, ստեղծվել են բավարար հնարավորություններ՝ անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ:

 

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728