Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները դիմել են գործող կուսակցություններին. ՀՅԴ-ն մերժել է. «Ա1+»

Փետրվար 02,2017 16:37

Նաիրիտցիները դիմել են հանրապետությունում գործող 13 կուսակցությունների՝ խնդրելով օժանդակել իրենց՝ «Նաիրիտը» ստեղծված իրավիճակից հանելու համար։ Նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն այսօր կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դիմումը, որ պատրաստվում են այսօր հանձնել վարչապետին՝ նախապես են ուղարկել կուսակցություններին, որպեսզի բոլորը ստորագրելուց առաջ իրենց առաջարկություններն ու դիրքորոշումն արտահայտեն։

Դիմումի տակ 13 կուսակցություններից ստորագրել են 12-ը։ Չի ստորագրել միայն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Կ. Շահվերդյանի խոսքերով, Դաշնակցության ներկայացուցիչները դա հիմնավորել են իրենց կոալիցիայի մաս կազմելով, սակայն խոստացել են, որ կաշխատեն այդ ուղղությամբ։ «Հիմա չգիտենք, թե ինչպես կաշխատեն, այնպես, ինչպես իշխանություննե՞րը, որ սնանկության գաղտնի եւ արագացված վճիռ կայացրեցին եւ հիմա ոչ մի առողջացման ծրագիր գոյություն չունի։ Իշխանությունները ոչինչ չեն անում, բացի հերթական ներդրողի հետ բանակցությունները փակուղի մտցնելուց եւ նրանց հետ ուղարկելուց։ Պոտենցիալ ներդրողների վրա պարտքեր են դնում, գործարանի վիճակը այնպես են ներկայացնում, որ ներդրողը հրաժարվի։ Սակայն այս մի ներդրողը, որ «Եվրոպա-Ասիա» բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգն է մեր կողքին է»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728