Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցը պետք է լուծենք»․ Փաշինյանն ասաց, թե երաշխավորում է մամուլի ազատությունը

Հունիս 11,2026 13:38 Share

Այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Հասկանում եմ, որ տարբեր իրավիճակներ են լինում, լարվածություններ են լինում, լարված երկխոսություններ են լինում, կոշտ արձագանքներ են լինում, բայց հույս ունեմ, որ բոլորդ հասկանում եք, որ որեւէ մեկի նկատմամբ որեւէ անձնական հարց բնականաբար չկա եւ չի լինելու։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաեւ երաշխավորում եմ Հայաստանում մամուլի ազատությունը։ Դա ինձ համար սկզբունքային հարց է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգով նաեւ հնարավորություն կտան, որ հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները որոշում կայացնեն, որպեսզի ՀԿ-ներին, կուսակցություններին կամ լրատվամիջոցներին իրենց հայտարարագրերից ֆինանսական միջոցներ ուղղվեն։ «Սկզբում կանենք կամ-կամ, հետո արդյունքները կբացենք, միջնաժամկետում կանենք եւ-եւ։ Ես ընդունում եմ հետեւյալը, որ մենք պետք է կուսակցությունների գործունեության թափանցիկության խնդիրը ֆունդամենտալ լուծենք եւ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցը լուծենք։ Բայց նաեւ մենք պետք է ապահովենք, որ եւ կուսակցությունները, եւ լրատվամիջոցները, եւ ՀԿ-ներն իրենց ընթերցողից, հանրությունից ֆինանսավորվելու հնարավորություն ստանան։ Եվ դա նաեւ ձեր առաջին հանձնարարությունն է, որ մենք այդ մեխանիզմը կզարգացնենք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930