Մարզպետարանի քարտուղարության պետի ավետիսը՝ Իջեւանում բանանը էժանացել է
Փետրվար 03,2017 10:54
Share
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Կարեն Իսկանդարյանը (լուսանկարում) փետրվարի 1-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իջեւանում բանանի գինը դարձավ՝ 650 դրամ: 900-1200 դրամը դա սովորական գինն էր բնակչի համար: Ժամանակը ցույց կտա մնացած քայլերի արդյունավետությունը, բայց որ կոնկրետ էս մասով դրական տեղաշարժ կա, դա նույնպես փաստ է»:
Մարզպետի խորհրդականի գրառումը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: