Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ հարց է՝ ադրբեջանցի դիվերսանտի ընտանիքի հետ ի՞նչ տեղի կունենա». Կարեն Բեքարյան. (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 14:32

Պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի բանակի զինծառայողի գերեվարվելու փաստի առնչությամբ ԵԱՀԿ-ն կոչեր կհնչեցնի, բայց կասկածում է, որ դրանք կլինեն հասցեական:

«Այստեղ էլի խնդիր ունենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց իր բավական մեծ թվով կորուստներից: Հատուկ ջոկատայինների պարագայում նոր ձեռագիր ենք տեսնում: Ադրբեջանը սեփական զինվորին տեր կանգնելու փաստը մի կողմ է դնում»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը հայտարարությամբ հրաժարվեց իր զինծառայողից (փաստերը  հակառակն են ասում)՝ ասաց Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա՝ դա ողբերգական է. «Այլ հարց էլ կա՝ այդ ընտանիքի հետ ի՞նչ տեղի կունենա: Նման գործելաոճը խրախուսվում է, երբ միջնորդների հայտարարությունները հասցեական չեն լինում»: Պատգամավորի խոսքով՝ Թալիշի ուղղությամբ ձեռնարկած Ադրբեջանի դիվերսիան սադրանք է, քանի որ արտգործնախարարների հնարավոր հանդիպումից առաջ այդ երկիրը մշտապես նման միջադեպեր է կազմակերպում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728