Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Իշխան Զաքարյանը հիմա կանգնում Գագիկ Ծառուկյանի կողքին

Փետրվար 09,2017 17:13

«Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց եթե բարոյականության շրջանակներում նման հայտարարություն է արվում, ես կարծում եմ` ընկերները միշտ պետք է լինեն իրար հետ, անկախ ինչ վիճակում է ընկերը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականին:  Վերջինս իր հրաժարականն այսպես է պատճառաբանել` լինելու է իր ընկեր Գագիկ Ծառուկյանի կողքին:

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը նկատում է` այս պարագայում կարելի է հայտարարել, որ ընդդիմադիր ուժերի այն ցանկությունը, որ ՎՊ նախագահը պետք է լինի ընդդիմադիր դաշտից, իշխանությունները վաղուց իրականացրել են:

Լրագրողների հարցերին` ինչո՞ւ Իշխան Զաքարյանը երկու տարի առաջ, երբ հայտնի իրադարձությունների պատճառով Գագիկ Ծառուկյանը փակեց քաղաքականության էջը, չմիացավ իր ընկերոջը, արդյոք հիմա Ծառուկյանի կողքին ավելի անվտա՞նգ է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա ես էլ կցանկանայի իմանալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Նախ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը վաղեմի բարեկամներ են, երկրորդն էլ հայանպաստ գործունեությանը սատար կանգնելու Զաքարյանի պատրաստակամությունը բնական է, քանզի նա էությամբ այդպիսի մարդ է….Ծառուկյան դաշինքը Իշխան Զաքարյանի ներկայությունից ավելի կհզորանա..

  2. Կիմա says:

    Ծառուկյանը ընդամենը պասիվացրել էր իր գործունեությունը քաղաքականությունում, բայց հո իր հայրենանվեր գործունեությունն էլ մի վարկյանով անգամ չէր դադարացրել: Միթե բանախոսը դրանից անտեղյակ է, որ հիմա չգիտեմ ինչեր է խոսում, իսկ Իշխան Զաքարյանի և Ծառուկյանի ընկերությունը տարիների պատմություն ունեն, պետք չէ նման մտքեր արտահայտել իզուր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728