Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտքովս էլ չէր անցնի, որ Ս. Օհանյանը մի քանի օրում 180°-ով իր դիրքորոշումը կփոխի». ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյան (Տեսանյութ)

Փետրվար 10,2017 15:08

«Սեյրան Օհանյանն ինձ վրա թողել էր պարկեշտ, գործունյա մարդու տպավորություն: Մտքովս էլ չէր անցնի, որ նա կարող է մի քանի oրում 180°-ով իր դիրքորոշումը փոխել եւ դառնալ սուր, ընդգծված ընդդիմադիր: Բայց, երեւի, այդպես էլ է լինում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Խոսելով «Օհանյան-Օսկայան» դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի մասին, նա նշեց. «Այսօր նա փորձում է դառնալ մի քաղաքական կառույցի առաջնորդ: Կարծում եմ՝ նա ավելի չափավոր մարդ է եւ ծայրահեղությունների չի գնա: Եթե այդպես լինի, նա ընդդիմության շարքերում տեղ կունենա»:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728