Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Փետրվար 22,2017 15:37

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Հանրապետության Նախագահը կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո գործադիր տնօրենը Նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության ռազմավարությունը,  գերակա ուղղություններն ու ոլորտները, մինչ այժմ այդ ուղղություններով իրականացված աշխատանքը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցությունը:

Հանրապետության Նախագահը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար: Նախագահ Սարգսյանը նաև իր դիտարկումները և մոտեցումներն է ներկայացրել կենտրոնի համար գերակա համարվող առանձին ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կարևորել աշխատանքի հիմքում հստակ և չափելի արդյունքներով ծրագրեր դնելն ու պատրաստակամություն հայտնել՝ ըստ անհրաժեշտության աջակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728