Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ մեր ԱԺ-ի ներկայացուցիչը չի տեսնում և չի ճանաչում եզդի ժողովրդի ցեղասպանությունը

Մարտ 01,2017 15:16

Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ԱԺ-ին ներկայացված հայտարարության նախագիծը, որով դատապարտվում է 2014թ.-ի ԻՊ ահաբեկչական խմբավորման հրեշների կողմից Իրաքի Շանգալի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի քննարկվի ԱԺ-ի կողմից և չի ճանաչվի ու չի դատապարտվի եզդի ժողովրդի ցեղասպանությունը: Իսկ ԱԺ հերթական նիստում պատգամավորի հարցին ԱԺ նախագահ Գ.Սահակյանը կհայտարարի, որ տեղի ունեցածն ոչ թե ցեղասպանություն է, այլ որոշակի ջարդ է: Ու կհայտարարի, որ նման որակում տալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության գնահատականը:

Պարոն Գ.Սահակյան հիշեցնում եմ Ձեզ, որ եզդիների ցեղասպանությունը ընդունվել և քննարկում է ՄԱԿ-ը: Նույնիսկ միջազգային այդ հեղինակավոր կառույցն եզդիների ցեղասպանության մասին հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր: Եզդիների նկատմամբ ցեղասպանությանը գնահատական են տվել ԵՄ-ը, Եվրոխորհուրդը, տարբեր երկրների պառլամենտները, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և մի շարք գործիչներ: Ինձ մնում է վերջերս ԱԺ պատգամավոր Գ.Արսենյանին ուղղված խոսքերը հայտնել Ձեզ եզդիների ցեղասպանությունը, այնպես է եղել, որ նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր տեսնել և գիտեք որտեղ, իրենց բնօրրանում, որտեղ եզդիները ոչ եկվոր են, ոչ էլ անցվոր: Իրենց օջախի տերն են ու կոչված են այնտեղ հավերժ ապրելու և արարելու համար, որտեղ Աստծո կամոք մենք արարել ենք որպես եզդիներ և կոչված ենք հավիտենականացնելու մեր ժողովրդին: Պարոն Գ.Սահակյան դա ցեղասպանություն է, հարգելիս, միայն ցեղասպանություն, որը քննարկել են մի շարք պետություններ և մեր հանրությունն ու հավատացած եմ, որ այն կընդունվի նաև մեր Ազգային Ժողովի կողմից: Պարոն Գ.Սահակյան, Եզդիների ցեղասպանությունը ժամանակին դատապարտեցին մեր երկրի ղեկավարությունը, մեր հանրապետության ժողովուրդը, միջազգային տարբեր ատյաններում, մեր երկրի դիվանագետները կոչ արեցին սատարել եզդի ժողովրդին և դադարեցնել ցեղասպանությունը: Նույն եզդիների հազարավոր արյունակից զավակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Գտնում եմ, որ ոչ ոք, իրավունք չունի կասկածել հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, միմյանց սատար կանգնելուն:

Մեր դրսևորած վարքագծին, Հայաստանի Հանրապետությունում ստացած մեր դաստիարակությանը, մեր ժողովուրդների բարքերի մաքրությանը: Մեր բարեկամությունն, որն եկել է դարերի խորքից եղել է անկեղծ և անաղարտ: Որի մասին ոչ մի մտավորական և ազգագրագետ բացասական ոչինչ չի գրել, չի գրել ոչ թե չի ուզեցել, այլ չի եղել և հավատացած եմ, որ երբեք չի լինի: Հավատարիմ մեր նախնիների պատգամին, որն յուրաքանչյուրս պարտավոր ենք պահել և պահպանել «աչքի լույսի պես»: Եզդիները վաղուց-վաղուց ասել են անտարբերությունը և անվստահությունը խնդիրներ և տարաձայնություններ է ստեղծում, իսկ ճշմարտությունը ծածկում է բոլոր մեղքերը և ազնիվ ուղի է հարթում: Աստված իմ օգնիր որտեղ մոլորություն կա, թող ճշմարտությունը հաղթի, որտեղ կասկած կա հավատ տուր, որտեղ հուսահատություն կա տուր հույս, տուր այնքան հասկացողություն որքան յուրաքանչյուր մարդ կարող է հասկանալ: Խորհուրդ եմ տալիս հետևել ձեր խոսքերին դուք դրանով փրկում եք միայն ձեր հոգին: Առողջ մտքի գաղտնիքը այն է, որ ազնիվ հիշեք անցյալը ճիշտ մտահոգվեք ապագայով և գիտակցաբար, խոհեմ ապրեք ներկայով: Ժամանակ է, որ գոնե մենք բոլորս ամրագրենք ազնիվն ու ճշմարտությունը: Այնուամենայնիվ, եթե կարող ենք օգնենք մարդկանց և ոչ թե խանգարենք: Չպղտորենք անաղարտը: Ոչ մեկս այդ իրավունքը չունենք: Պարոն Գ.Սահակյան եզդիների ցեղասպանություն ճշմարտություն է, որը, ցավոք, մինչև օրս էլ շարունակվում է, ապացուցված է և ոչ ոք չի կարող ժխտել կամ փախչել դրանից, այդ թվում նաև մենք բոլորս: Աստված իմ կհամարեմ, որ ձեր ասածը ճիշտ չէ և նման արտահայտությունները հարիր չեն մեր Հայաստանի զավակներին:

Չէ, որ այս վտանգներով լի այս Աշխարհում մենք այնքան «ոչ բարի» հարևաններ ունենք: Ցավալի է, որ մեր ԱԺ-ի ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչը չի տեսնում և չի ճանաչում եզդի ժողովրդի ցեղասպանություն: Վերջում ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդների դարերով ամրագրված և տարբեր փորձություններ անցած բարեկամությունն ասում է որ ժամանակն է համատեղ ճանաչենք և դատապարտենք եզդիների ցեղասպանությունը: Վստահ եմ, որ ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը հետագայում մենք ցեղասպանություններ չէին լինի:

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031