2 մարտի 2017թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է 1992թ. մարտի 2-ի արժանահիշատակ իրադարձությանը՝ Հայաստանի անդամակցությանը ՄԱԿ-ին եւ այդ առնչությամբ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ հայկական դրոշի ամրացման 25-րդ տարեդարձին: Ուղերձում մասնավորապես ասված է.

Այդ զգացումներն էին պարուրել ինձ՝ որպես ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, եւ այդ օրը կենտրոնակայանի մոտակայքում խմբված մյուս հայերի հոծ բազմությանը: Եվ դա հասկանալի էր. նորանկախ Հայաստանի Հանրապետությունը մաս էր կազմում ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքին եւ, ընդունելով Միավորված ազգերի կանոնադրությունն ու սկզբունքները, կրկին հայտնվում էր աշխարհի քաղաքական քարտեզի վրա եւ միջազգային ճանաչում ստանում:

Կարդացեք նաև
Ամեն դեպքում ուղու ընտրությունն անսխալ է, մնում է լրջորեն մտածել Մարտի 2-ի խորհուրդը փայփայելու, արտաքին քաղաքականության ոլորտի բարեփոխումները օրվա հրամայականին ծառայեցնելու եւ ժամանակի մարտահրավերներին համարժեք առաջ շարժվելու մասին:
Օգտվելով առիթից, կուզենայի Մարտի 2-ի կապակցությամբ շնորհավորել ՀՀ դիվանագիտական համայնքին եւ ողջ հայությանը, մաղթել բոլորիս բարի կամք, հաջողություններ ու համազգային իղձերի անշեղ իրականացում»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն


















































