Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգաբարձուների խորհրդի անդամ է գեներալ Մանվելի օգնականը՝ հայտնի ընտրակեղծարար Մեսրոպ Մանուկյանը. «Ժողովուրդ»

Մարտ 03,2017 11:12

Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում հավաստիացնում էր, թե զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է լինելու հանրության մոտ անվիճարկելի հեղինակություն վայելող գործիչներից։

Նախագծի ընդդիմախոսների պնդումներին, թե հանգանակված գումարները կարող են արժանանալ այն նույն ճակատագրին, ինչ որ մինչ այդ մեկ այլ՝ «Մարտիկ» հիմնադրամի դեպքում եղավ՝ իշխող ՀՀԿ անդամները հակադարձում էին, թե այս անգամ մենք հիմնադրամում տեսնելու ենք համազգային ճանաչում ունեցող եւ իրենց կենսագրությամբ արդեն վստահություն ներշնչող գործիչների։

Եվ ահա օրենսդրական փոփոխությունից շուրջ երեք ամիս անց՝ երեկ, հանրությանը ներկայացան այդ «անվիճարկելի հեղինակություն» ունեցողները, եւ պարզվեց, որ նրանց շարքում ամենահայտնի դեմքը Մարգարիտա Խաչատրյանն է՝ նույն ինքը՝ Մառոզը, ով հիշեցնենք, ժամանակին ներխուժել էր լրատվամիջոցներից մեկի խմբագրություն եւ փորձել լրագրողներին ծեծել։ Հանրության որոշակի շերտերին քիչ թե շատ ծանոթ հոգաբարձուների խորհրդի հաջորդ անդամը գեներալ Մանվելի օգնականն է՝ հայտնի ընտրակեղծարար Մեսրոպ Մանուկյանը, հուսով ենք՝ արդեն պարզ դարձավ թե նա հանրության հատկապես որ շերտերի մոտ եւ ինչ հեղինակություն ունի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031