Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը Կարեն Կարապետյանին մեղադրում է պոպուլիզմի եւ մենաշնորհ ունենալու մեջ (Տեսանյութ)

Մարտ 03,2017 14:51

Եթե որեւիցե մեկը ծանոթացել է պրոֆեսիոնալ բանակի վերաբերյալ տարբեր մասնագետների աշխատանքին, դա լիովին իրականացնելի է: Մենք խոսել ենք փուլերի մասին, մենք հաշվարկել ենք եւ գիտենք ինչ է տեղի ունենալու»,- ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ՀՎԿ անդամ Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես պատասխանեց իշխանությունների այն գնահատականներին, որ ընդդիմադիրները, ճոխ խոստումներ տալով՝ պոպուլիզմով են զբաղված:

18 տարեկաններին առաջնագիծ չտանելու իրենց առաջարկի հետ կապված նա վստահեցրեց, որ լրիվ իրատեսական է իրականացնել. «Պրոֆեսիոնալ զինվորականը որակապես ավելի բարձր է իր պատրաստվածությամբ, քան 18 տարեկանները, էֆեկտիվությունը շատ ավելի բարձր կլինի: Ադրբեջանական դիվերսիոն խմբերը հատուկ պատրաստվածություն ունեն եւ հոգեբանորեն, եւ ֆիզիոլոգիապես: 500 մլն-անոց բյուջե ունենք, տեղավորվում է այս բյուջեի մեջ՝ ավելի արդյունավետ անելու համար»:

Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ «Մենք խոսում էինք ավանդների մասին՝ ասում էին պոպուլիզմ՝ իրականություն դարձավ, մենք խոսում ենք բազմազավակ ընտանիքներին 4-րդ, 5-րդ երեխայի նպաստի մասին՝ իրականություն դարձավ, այստեղ պոպուլիզմը որտե՞ղ եք տեսնում: Օրինակ, վարչապետին պատկանող գազի վերահսկման ձեռնարկությունը մենաշնորհ է, սակայն խոստումներ են տրվում, որ մենաշնորհներ չեն լինելու՝ սա՞ է պոպուլիզմը, թե՞ այն, որ մենք ասում ենք ու իրականություն ենք դարձնում: Մենք պայքարում ենք մանկապարտեզների սեփականաշնորհման դեմ եւ կարողանում ենք կասեցնել»:

Նրա խոսքերով՝ մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ պայքարում ենք եւ շատ բաներ հնարավոր չի լինում իրականացնել, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը դա չի ցանկանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031