Լրահոս
Օրվա լրահոսը

Կնախապատրաստվի մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր

Մարտ 06,2017 14:55

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, աշխատակազմի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարվել է նախապատրաստել մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր:

Այդ համատեքստում, մասնավորապես հաշվի առնելով նախորդող տարիներին մարտ ամսի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երևան, աշխատակազմի տուրիզմի բաժնին և մշակույթի վարչությանը հանձնարարվել է նախապատրաստվել «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործարկմանը, ինչպես նաև մարտի 21-31-ը Երևանի պատմության թանգարանում կազմակերպել միջոցառում՝ նվիրված իրանական մշակութային ժառանգությանը: Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել և մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ:

Հանձնարարականներ են տրվել նաև աշխատակազմի կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչություններին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի տարածքում գործող զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում մատուցվող ծառայությունների նկատմամբ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031