Զուրաբյանը հստակեցրեց, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը. «Պետք է ստեղծվի ապառազմականացված բաժանարար գոտի: Ադրբեջանը պաշտոնապես համաձայնում է, որ այն տարածքի վրա, որը համարում է իր տարածքը, ներդրվեն խաղաղապահներ, եւ այդ տարածքում նա իրավունք չունի ռազմական տեխնիկա մտցնել: Ադրբեջանը պաշտոնապես ընդունելու է, որ հրաժարվում է որեւէ վեճ լուծել՝ բռնության ճանապարհով: Նաեւ ընդունելու է, որ Արցախին տրվի միջազգայնորեն ճանաչված միջազգային կարգավիճակ»:
Եղվարդցիներից մեկը տարակուսեց. «Ենթադրենք՝ Ադրբեջանը համաձայնում է եւ ստորագրում խաղաղության պայմանագիրը, բայց երկրորդ փուլում հանկարծ հետ է կանգնում իր խոստումից՝ թքած է ունենում բոլորի վրա…բա այդ երաշխավորներն ո՞ւր են»:
Լեւոն Զուրաբյանն էլ հստակեցրեց, որ զինադադարի եւ խաղաղության պայմանագրի մեջ հսկայական տարբերություն կա. «Խաղաղության պայմանագիրը շատ ավելի մեծ երաշխիքներ է ստեղծում, այն երաշխավորված է միջազգային կառույցների կողմից»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: