Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծուն չեմ տեսել, բայց հավատում եմ, իսկ ընտրակաշառք ոչ բաժանող եմ տեսել, ոչ էլ վերցնող». Բախշյան (Տեսանյութ)

Մարտ 08,2017 14:58

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն ընտրապայքարի մասնակից այլ ուժերի ներկուսակցական տարաձայնությունները չի մեկնաբանում, փոխարենը՝ ընդգծում է, որ որոշ խոստումներ քաղաքական ուժերն այդպես էլ չեն կատարել: Կուսակցության Շենգավիթ համայնքի նախընտրական շտաբի բացման ժամանակ այսօր նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառք բաժանելու լուրերին:

«Ես ընդամենը լսել եմ այդ ահազանգերի մասին, բայց չեմ տեսել: Աստծուն չեմ տեսել, բայց հավատում եմ, իսկ ընտրակաշառք ոչ բաժանող եմ տեսել, ոչ էլ վերցնող»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա կարծիքով՝ հասարակության քաղաքացիական գիտակցության մակարդակն այսօր ավելի բարձր է. «Հասարակությունը սոցիալապես անապահով է, բայց ճիշտ է կողմնորոշվելու եւ ընտրելու այն քաղաքական ուժին, որին վստահում է: Կվստահի նրան, ով նախորդ տարիներին ցույց է տվել, թե ինչ է արել եւ ինչ խնդիրներ է լուծել»:

Անահիտ Բախշյանը նշեց, որ իր պարագայում այդ լուծված խնդիրները շատ են, ուստի երիտասարդները կօգնեն իրեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031